Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Մարսողական համակարգ և կառուցվացք — ասդ

2) Մարսողական համակարգի հիվանդություններ և կանխարկում

3) Մարսողական գեղձեր, նրանց կառուցվածքը և ֆունկցիաներ — Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն, ստորաբաժանվում է հետևյալ բաժինների բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք և հաստ աղիք։ Նրա դերը օրգանիզմում կատարել քիմյական մշակում, մշակումից հետո կարատում ներծծման գործողություն: Իսկ ոչ օգտակար և պետքական նյութերից օրգանիզմը ազատվում է:

4) Սնման հիգենա — սննունդ ընդունելիս օրգանիզմը ընդունում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր: Սննդի քանակը կախված է մարդու սեռից, կազմվացքից և ամենա կարևորը այդ օրվա ծաղսած էներգիայից: Ինչքան մարդը շատ է աշխատում կամ պարապում, այնքան ավելի շատ պահանջ ունի նրա օրգանիզմը:

5) Վիտամիներ, նրանց դերը մարդու կյանքում

Վիտամիններ օրգանիզմը ստանում է սննդի միջիցով, անփոխարինելի և կարևոր հատկություններ, որի շնորհիվ մարդու օրգանիզմը գտնվում է լավ վիճակում և չի հիվանդանում: Նրանց շնորհիվ զարգանում և աճում են բջիջները, նաև զարգացնելով նրանց ֆունկցիաները:

6) վիտամիների թերֆունկցիաիից առաջացող հիվանդություններ

Հասարակությունն և մտածելակերպ

Ես հավանում եմ այս ծաղիկը, ես սիրում եմ այս ծաղիկը, տարբերությունն առօրյա կյանքում չես նկատի, բայց եթե խորանաս բառերի իմաստով, նրանց մեջ շատ տարբերություն կա: Երբ դու հավանում ես ծաղիկը, քաղում ես այն, երբ սիրում ես, խնամում, ջրում և ալյն: Ինչպես էլ իրական կյանքում, ծաղիկ ասելով կարող ես հասկանալ ամեն ինչ, որը պետք է ծաղկի և գեղեցկանա, առանց խնամքի և ժամանակի նա չի կարող ծաղկել, ուրիշ մարդկանց ազդեցությունն էլ է ազդում դրա վրա: Չկարողնալ սիրել որև է բան, թե առարկա, թե մարդ, չկարողանալ նրանց միշտ պահել ձեր կողքին, դա կյանքի պարքև է: Ինչքան էլ տարoրինակ է հնչում, այդպիսին լինելով դու ազատվում ես կյանքի ամենամեծ ցավից: Արթնանալով ամեն օր պարտադիր չի լսել խոսքեր (Բարի լույս), դու կարող ես ապրել առանց (ես հպարտանում եմ քեզանով) ինչ էլ լինի վերջում դու ունենալու ես միայն քեզ, միայն դու կարող ես քեզ հասկանալ ամենից լավ: Հիմա բոլորը խոսում են հավասարության մասին, բայց դա ուղղակի սուտ է, հավասարություն երբեք չի լինելու: Մարդիկ ծնվում են հավասար, իսկ ապագայում, նրանց մտածելակերպը և պահվացքը, լավ սովորել կամ չսովերլն էլ հենց դնում են այդ տարբերությունը: Ողղեղն ավելի կարևոր է քան զգացմունքները, համարյա բոլոր դեպքերում պետք է նայել դեպքին և արդյունքին, ճիշտ և ձեռնատու ճանապարհով գնալ եթե նույնիսկ քո զգացմունքներին դեմ է: Մարդիկ բաժանվում են երկու մասի, նրանք որոնց զգացմուքները առանձապես չկա, կարող են պատճառել մյուսներին ցավ առանց մեղքի զգացողության: Իսկ երկրորդ տեսակը այդ ցավը ընդունողները, երբ դու շատ ես կախված մի մարդուց, բայց նա քեզ ցավ է պատճառում, սրտի պատճառով չես կարողանում բաց թողնել նրան:

Կյանքի բացասական կողմը

Երևի բոլորը լսել են կարմաի մասին, բայց թե ի՞նչ է դա շատերը չեն հասկանում: Կյանքի ընթացքում մարդը ունենմում է և դրական և բացասական կողմ, տարբերությունը դրանց մեջ այն է, որ կատարելով բացասական գործողություն կամ պահվացք, քիչ թե շուտ դա հետ է վերադառնում քեզ, իսկ դրական և սիրալի լինելով դա չեն գնահատում, ուրախությունը երկար չի տևում, կյանքը միշտ վերցնում է քեզանից ամենա թանգ և կարևոր բանները: Կյանքում պետք է կարողանաս սառնասիրտ լինես, ամեն ինչի հանդեպ, ամեն ինչին նայես նենց, կարծես այդպես էլ պիտի լիներ, ոչ տխրես, որ էլ մտածես ամեն մի կորցրած բանի համար: Կյանքում ամենա կարևոր բաններից մեկը դա հաղթանակն է, ամեն ինչը քո ձեռքերում, երբ կարողանաս կարդալ մարդուն, կանխորոշել նրա քայլերը և նպատակները, փոխելով դա այդպես ինչպես դու ես ուզում:

Առավոտյան լույսը

Առավոտ արթնանալիս մտածում եմ, ինչի՞ համար եմ ես արթնացել, օրվա պլաններ սովորաբար չեն լինում, նույն դպրոցը, նույն մարդիկ, նույն էսթետիկան: Տարբերվում է առավոտը արձակուրդների ժամանակ, երբ չես մտածում, որ կարող ես ուշանալ կամ էլ պատրաստված չես: Գիշերվա հայացքը դեպի երկինքը, կասես հոգուտ հանգստությունն է, երբ ամբողջ օրը բոլորին ժպտալով և լավ էմոցյաներ փոխանցելով գիշերը դու մնում ես քո հետ, քո իրական անձի հետ: Երբ ասում են որ պետք է ապրել ամեն օրը կասես վերջին օրն է, ինչքան էլ դա ճիշտ մտածելակերպ է, պետք է պատճառ լինի այդպես ապրելու: Ես ամեն օրն ապրում եմ այն մտքով, թե երբ է այդ օրը ավարտվելու, ինչ որ նորություն կամ հաճելի օրեր քիչ են լինում, արդեն սովորել եմ այդպես: Մարդիկ ովքեր պրոբլեմներ ունեն և իմ նման են ապրում, գիշերը միշտ ուշ են քնում, քանի որ գիշերը քո օրը առանձնացնում է քո դրական կողմից, տալով ազատություն հոգուտ միջի իրական քո կողմին:

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:

Առանձնապես հեքիաթներ կարդալու հետ սեր չունեմ, ոչ փոքր ժամանակ ոչ էլ հիմա:

Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:

Զարգացնելով երևակայությունը մարդը աշխարհը կարող է զարգացնել, նայել ավելի ճիշտ հայացքով: Մարդ երևակայում է առանց հասկանալ դա ունի և լավ կողմ և վատ: Պետք է կառավարել դա և հասականալ որ իրավիճակում երևակաել իսկ որում իրական հայաքով նայել:
… չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:

Պետք է հասկանալ որ կյանքում զոհեր և դժվարություններ լինելու են, պետք է ընդունել դա և լինել ուժեղ: Սարսափներին սարսափեցնել, հասկացնել ինքդ քեզ որ դու կարող ես դա:

Բնավորություններ

Բնավորթյունը մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որով մարդը տարբերվում է մյուսներից: Բնավորությամբ նման մարդիկ կարող են լինել շատ լավ ընկերներ և հակառակը: Մարդու հետ խոսելիս կամ ծանոթանալիս՝ պետք է ունենալ թեմա՝ ինչի շուրջ կարելի է խոսել. այդտեղ կա երկու հիմնաքար՝ տարիքը և նախասիրությունները: Նախասիրությունները համընկնելու դեպքում մարդու հետ շփումը ավելի երկար և հաճելի կլինի, իսկ տարիքը ազդում է կյանքի ապրելաձևի և մտածելակերպի վրա: Մարդու մասին առաջին հայացքից կարող ես եզրակացություն անել, բայց մինչև մարդը քեզ չբացվի և իր իսկական դեմքը քեզ ցույց չտա, նրա բնավորությունը չես հասկանա: Տարբեր միջավայրում մարդը տարբեր է. պետք չէ ցույց տալ քո ներքին աշխարհը ամեն մեկին, ընտրիր մարդկանց, ում կարող ես կյանքդ վստահալ, ում հետ չես փոշմանի ամեն անցկացրած րոպեի համար:

Երջանկության պատճառները

Դրսում քայլելիս մի բան մտքովս անցավ, իսկ եթե աշխարհում մարդկանց տրվի նրան ուզած երջանկությունը առանց որևէ պադճառի: Երբ մարդը ծնվում է, նրան ապահովում են նրա ծնողները, դեռահաս տարիքում արդեն սկսում է առանձին կյանք ստեղծելու ուղությամբ, իսկ սկած 16-18 տարեկանից, կյանքը առանձնանում է, իր պրոբլեմներով, ժամանակի կորուստով և այլն: Ստեղծում են նպատակ և գնում այդ ուղությամբ: Հաջողոթյան հասնելու համար և հասնել տարբեր ուղություններով, տանջալի, երկար, դժվար և այլն: Ամենաշատ տարածված երջանկության պադճառը դա փողն է, զարմանալի չե որ մարդը փողի մեջ երջանկությամ պատճառ է տեսնում, ես էլ եմ այդ մտքին քանի որ մեր դարում փողը շատ բան է փոխում: Պատկերացրեք բոլոր մարդկանց տան այդքան փող, ինչքան նրանք կուզեն: Ինձ թվում է մարդկուցթյան 98% այնքան փող կուզեն, վոր վերջը չի երեվա: Եվ հետո ինչ կանեն այդ փողով Աստված գիտի: Իսկ այն 2% որոնք անվճար փող ստանալ չեն ցանկանում, կուզեն այնքան, ինչքան որ տվյալ պահին կլավացնի նրանց կարգավիճակը, իսկ մնացածը նրանք ինքնուրույն կաշխատեն: Երջանկությունը կարող է լինել քեզ համար շատ սիրելի և թանգ մարդ, որի հետ այդքանել փողը նշանակություն չունի: Ես աջակցում եմ այդպիսի մտածելակերպին, եթե դու ունես այդպիսի ծանոթ մարդ, դա արդեն մեծ հաջողություն է, բաց մի՝ թող այդպիսի մարդկանց կյանքում, եթե հասկանում ես որ նրանք քեզ պետք են, դու կարող ես ունենալ աշխարհի ամեա շատ փողերի, բայց ում հետ դու պետք է ծաղսես դա, և կիսես քո էմոցյաները և ուրախությունը:

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Հասարակությանը ստաբիլ վիճակում պահելու համար արդարությունը շատ կարևոր է: Երբ ամեն մարդ ապրի իր կյանքով, չներխուժելով ուրիշի իրանվունքները, պահելով արդար մարդու դիրք շատ կփոխի հասարակությունը դեպի լավ կողմ: Արդարության և անարդարության հատկանիշ բոլորը ունեն, տարբեր մարդկանց մոտ մեկը ավելի շատ է, իսկ մյուսը ավելի քիչ: Արդարությունը լուծումների շատ դեպքերում ճիշտ ուղություն է, որպեզսի մարդիկ անելով անարդարություն, կարողանան պատասխան տալ այդ քայլի համար: Բայց կան դեպքեր երբ անարդարությունը ավելի ազդեցիկ է, և ճիշտ լուծում, խելացի մարդը իր կյանքում գիտի երբ և որ դեպքերում արդարության կողմ լինի, իսկ երբ անարդարության:
Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Իրավական մարմիններին դիմելու պադճառը պետք է լինի անլուծելի բարոյական կողմից: Միգուց է մարդը զրույցների և իրար հասկանուլու պադճառով լուծի արդարության հարցը, և ամեն ինչ լավ ավարտվի: Բայց հասկանալով որ բարոյական ձևով ոչ մի բան չի ստացվի, պետք է դիմել իրավական կողմին հարցին ճիշտ լուծում տալու, և արդարության համար:

Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

Մեղարդում են ինչ որ բանում, սակայն դու դրա հետ կապ չունես, լինում են այդպիսի դեպքեր որին պետք ճիշտ լուծում տալ: Խաբեություն կոնկրետ քո նկատմամբ, ավելորդ պահվացքներ, անարդար իրավիճակներ են, որոնք պետք է բարոյական մոտեցում ցուցաբերել: