Ճամփորդություն դեպի Էջմիածին

Մենք այսօր բոլորով գնացինք Էջմիածին:Առաջինը մենք գնացինք Գևորգյան  հոգեւոր ճեմարան: Անտեղ ծանոթացանք Հարություն սարկավագի հետ: Միասին շրջեցինք ճեմարանում:Սարկավագը մեզ պատմեց ճեմարանի մասին: Հետո գնացինք Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի,այնտեղ մի զարմանալի բան կար՝ խաչեր, որոնց  վրա օձեր եւ վիշապներ էին քանդակված:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից քայլեցինք դեպի Սուրբ Գայանե եկեղեցի, մենք այնտեղ երգեցինք հոգեւոր երգեր:Քանի որ  բոլորս քաղցած էինք գնացինք անտառ եւ նախաճաշեցինք: Մի փոքր հանգստից հետո ուրախ ու զվարթ վերադարձանք մեր սիրելի դպրոց:

Հյուսիսային դպրոցի ճամբարականները քոլեջի ջերմոց-լաբորատորիայում

Նախագծային շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ջոկատներն այցելեցին Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Հյուսիսային դպրոցից քոլեջ ճանապարհն անցանք զատկական երգեր երգելով:  Ճամբարականները նախ շնորհավորեցին տիկին Շողիկի ծննդյան օրը , ապա  շրջեցին, ծանոթացան ջերմոցի բույսերին,  ողջունեցին նաեւ ջերմոց-լաբորատորիայի բնակիչներին՝  արագաշարժ, կարմրաականջ կրիաներին, հսկա ծովախոզուկին, փոքրիկ գերմանամկներին  եւ գունեղ ձկներին: Տիկին Շողիկի օգնությամբ  փոխեցինք ոսկե ձկնիկների ակվարիումի ջուրը: Տպավորված վերադարձանք Հյուսիսային դպրոց,  ճամբարականների այցը ջերմոց- լաբորատորիա այսուհետ կլինի հաճախակի:

Ջոկատավարներ՝  Սեդա Վիրաբյան , Քրիստինե Սահակյանց

Տեսանյութ՝

Զատկածես, ծիսական ավանդույթներ

Երկարացված օրվա ճամբարականները պատմում եմ Զատկի ծեսի եւ զատկական ավանդույթների մասին :Ճամբարականները պատմեցին նաեւ, թե ինչպե՞ս են նշել տոնը իրենց ընտանիքներում:

Տեսանյութ՝

Պիցցայից Ճանապարհը

 

Բառլետտայում  ապրում էին երեք եղբայրներ:

Զբոսանքի ժամանակ նրանք տեսան մի ճանապարհ, որը պատրաստված էր շոկոլադից:

Եղբայրները սկսեցին լպստել հատակը, իսկ հետո կերան  ամբողջ ճանապարհը:

Հետո եկավ մի գյուղացի և տարավ նրանց տուն:

 

Իսկ ես կուզեի որ Երեւանի  ճանապարհները լինեին պիցցայից,քանի որ ես պիցցա շատ եմ սիրում:pizzzaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Խոհարար ճամբարականները

 

Եւս մեկ հագեցած ճամբարային երկարացված օր:

Ճամբարականների հետ այսօր մեր սիրած մրգերից  աղցան պատրաստեցինք:  Վերցնելով  դանակն ու կտրատախտակը  անցանք գործի: Ճամբարականները սիրով եւ հաճույքով լվացին,  կտրատեցին աշնանային մրգերը, արդյունքում պատրաստելով համեղ, վիտամիններով հարուստ աղցան :

Տեսանյութ՝

Օրվա ճամբարական պարտիզպանները

Ճամբարային երկարացված օրվա ընթացքում այսօր շարունակեցինք մեր պարտիզապուրակային աշխատանքները: Օրվա ճամբարական պարտիզպանները  փորձարկեցին Գերմանիայից   ուղարկված  պարտիզապուրակային  գործիքները: Ճամբարականները խնամեցին պարտեզը, ծառերի բները մաքրեցին-ազատեցին  քարերից, տերևներից, խոտերից:

Տեսանյութ՝

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մայր Եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, որ գտնվում է Օշականում, Արագածոտնի մարզ։

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։ 1875-79 թվականներին Գևորգ IV կաթողիկոսը հին մատուռի վայրում բազիլիկ տիպի նոր եկեղեցի է կառուցում։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (433)` ուղղանկյուն թաղածածկ խուց` արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն), իսկ արևելյան կողմին կից 1884թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է։ Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով։ 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից

Օշականի եկեղեցու ընդհանուր տեսքը.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն ՀայաստանՕշականԱրագածոտնի մարզՀՀ
Թեմ Արագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ Կանգուն,գեղեցիկ եկեղեցի է,որը այժմ Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է
Առաջնորդ Մկրտիչ արքպ. Պռոշյան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Գմբեթավոր դահլիճ
Կառուցման սկիզբ 1875
Կառուցման ավարտ 1879
Հիմնադրված 5-րդ դար
Առաջին հիշատակում 5-րդ դար
Գմբեթ 1
Շինանյութ տուֆ
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)ը գտնվում է Հայաստանում

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)
Կոորդինատներ40°15′ հս․ լ. 44°18′ ավ. ե.

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մայր Եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, որ գտնվում է Օշականում, Արագածոտնի մարզ։