Կախարդական գիշեր

Ես այս տարի շատ եմ սպասել Նոր տարվան: Նոր տարուն մնացել  էր մեկ ամիս և ես անհամբեր սպասում էի: Երբ եկավ Նոր տարին, ես ուրախացա և իմ նամակը Ձմեռ Պապիկին դրեցի տոնածառի տակ: Ես սպասում էի, բայց Ձմեռ Պապիկը չկար: Ես արդեն սկսում էի մտածել, որ այս տարի Ձմեռ Պապիկը չի գալու: Ես գնացի և մայրիկիս ասացի այդ մասին,իսկ մայրիկս ասաց, որ ես պետք է քնեմ,որ առավոտյան   տոնածառի տակ գտնեմ իմ նվերները: Ես գնացի և քնեցի: Առավոտյան արթնացա  և իսկապես  տեսա իմ նվերները տոնածառի տակ և շատ ուրախացա: Այնտեղ կար նաև մի նամակ, ես վերցրեցի և կարդացի: Այնտեղ գրված էր, որ միշտ պետք է  հավատալ կախարդական գիշերներին:

s.png

 

Սեպտեմբերից դեկտեմբեր. հաշվետվություն

Բարև ձեզ: Այսօր ես ձեզ կպատմեմ սեպտեմբերից դեկտեմբեր արած իմ նախագծերի և առաջադրանքների մասին: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր հետաքրքիր բաներ եմ սովորել. անցել եմ գրող Վիլյամ Սարոյանի, Համո Սահյանի, Կոմիտասի, Զահրատի և այլ գրող-բանաստեղծների ստեղծագործություններից, սովորել եմ շատ գեղեցիկ բանաստեղծություններ  անգիրներ.  սովորել եմ սիրով և  հաճույքով:Մեր դպրոցում անցկացրել ենք անչափ գեղեցիկ միջոցառումներ ՙՙ Վահագնի ծնունդը՚՚  , ՙ ՙ Արտաշես և Սաթենիկ՚ ՚ , ՙ ՙ Սասունցի Դավիթ ՚ ՚ և այլ ստեղծագործությունների հիման  վրա:

 Մենք գնացել ենք շատ ճամփորդությունների. Կոշ, Արատես,Էջմիածին ,այցելել ենք թանգարաններ և այլուր: Շատ հետաքրքիր էր գինու հնեցման արարողությունը,ընթացքն ու համտեսումը: https://wordpress.com/read/feeds/52990172/posts/2039209240 https://wordpress.com/read/blogs/116223932/posts/1889

 Բացի մայրենի առարկայից  շատ եմ սիրում մաթեմատիկան ես միշտ շատ լավ եմ կատարում վարժությունները, հաճախ ավարտում  եմ առաջինը:

 Ես մասնակցել եմ նաև  Երևան 2800  նախագծին,պատրաստել ֆոտոպատում իմ շատ սիրելի մայրաքաղաքի մասին:

Ամենապիտանի բանը

Ինձ համար ամենապիտանի բանը դա արևն է: Առանց արևի կյանք չկա առանց արև չկա լույս առանց լույս չի կարող լինել հող, ծաղիկ, ծառ, տերև, կենդանի մի խոսքով բնություն: Առանց լույս մենք ոչ մի բան չենք տեսնի չենք կարողանա աշխատել գումար ստանալ և ապրել: Արևից ենք մենք եներգյա ստանում, թաքանում և տեսնում ամենինչ: Առանց արև ապրել չի լինի արևն է մեզ ամենինչ տալիս: Եվ դա ճիշտ է, որ ամենապիտանի բանը դա արևն է:

 

Ավ. Իսահակյան. Ամենապիտանի բանը

Թագավոր- իմաստուն, հպարտ, ազնիվ:

Այօ ամենակարևոր բանը դա լույսն են առանց լույսի մենք ոչ մի բան չենք տեսնի բույս չի լինի ծառեր ծաղիկներ և մենք չենք կարողանա շնչել:

Ինչու է թագավորը ուզում իր պաշտոնը տալ իր երեխաներին:

Ինչու է ամենակարևոր բանը լույսը:

Ինչու առանց լույս կյան չկա:

Ինրու առանց հող կյանք չկա:

Ինչու թագավորը որոշեց ամենապիտանի բանով տալ իր պաշտոնը: