Մայրենի

Կարդա° և պատասխանի°ր հարցերին:

Ծիտն ու Ջայլամը

Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ- մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ: Ջայլամը պատասխանեց . «Կրակ եմ կուլ տալիս, այդ է պատճառը , որ մեծ — մեծ ձվեր եմ ածում »: Ծիտը հավատալով, կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ — մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր:

Քո կարծիքով ի±նչ է սովորեցնում առակը:

Իմ կարծիքով պետք չէ սուտասաններին հավատալ:

 Դուրս գրի՛ր առակի ամենակարևոր նախադասությունը:

Կրակ եմ կուլ տալիս, այդ է պաճառը, որ մեծ –մեծ ձվեր եմ ածում:

Բառերն առանձնացրո´ւ և գրի´ր համապատասխան սյունյակում:

 

Աղվես, հավ, ջայլամ, գառ, արագիլ, առյուծ, նապաստակ, ծիտ, կաչաղակ, կով, արջ, վարազ, թութակ, գայլ, այծ, վագր, ձի, ծիծեռնակ, շուն

Ընտանի կենդանի Վայրի կենդանի Թռչուն
հավ աղվես ջայլամ
գառ առյուծ արագիլ
արջ ծիտ
կով վարազ կաչաղակ
այծ գայլ թութակ
ձի վագր ծիծեռնակ
շուն  նապաստակ

Կետերի փոխարեն գրի´ր ընդգծված բառի հակառակ (հականիշ) բառը:

Խելոքի հետ քար քաշիր,անխալքի հետ փլավ մի ուտի:

Մոտիկ հարևանը,հառու  բարեկամից լավն է:

Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

Փակագծերի մեջ առնված բառերից ընտրի´ր ճիշտ բառը և գունավորի´ր:

Աշնան  տաք օրերին սկյուռը սնկեր է չորացնում:

Կատուն մտել էր սեղանի տակ ու խաղում էր թելի կծիկով:

 

Մայրենի

Գծով միացրո’ւ ասացվածքների սկիզբն ու վերջը:

Ով ալարի                         Վաղվան մի թող

Ով աշխատի                    Հեռու չի ընկնի

Պտուղը ծառից                 Նա կուտի

Այսօրվա գործը                Ոչ դալարի

Գյուղ կանգնի                  Քիչ խոսիր

Շատ գիտես                      Գերան կկոտրի

Գրի’ր հոմանիշները/ իմաստով մոտ բառեր/

Զարթնել-արթնանալ

Բարևել-ողջունել

Կարդալ-ընթերցել

Կարգադրել-պատվիրել

Վճռել-որոշել

Փնտրել-որոնել

Մտաբերել-հիշել

Վերջացնել-ավարտել

Բառեր կազմի’ր:

Մոխիր           թուշ            մոխրաման

Ձյուն               ափ             ձնծաղիկ,ձնեմարդ

Տոն                  աման          տոնահանդես

Կարմիր         հանդես          կարմրաթուշ,կարմրածաղիկ,կարմրահեր

Լիճ                 ծաղիկ             լճափ

Անուշ              հեր                  անուշահոտ

Սև                   հոտ               սևահեր

Մայր               խիտ               մայրաքաղաք

Վատ                մարդ               վատամարդ

Սաղարթ         քաղաք              սաղարթախիտ

Ստացված բառերը գրի’ր, լա՞վ:

Մոխրաման, ձնծաղիկ, տոնահանդես, կարմրաթուշ,

Լճափ, անուշահոտ,  սևահեր, մայրաքաղաք,կարմրածաղիկ,կարմրահեր,ձնեմարդ,

վատամարդ, սաղարթախիտ:

Իմ օրը

Ես այսօր առավոտյան արթնացա, լվացվեցի, նախաճաշեցի և եկա դպրոց: Եղանակը պայծառ էր, արևային:Դպրոցում  այսօր մարզական տարբեր խաղեր խաղացինք: Բաժանվեցինք թմերի եւ սկսեցինք խաղալ: Առաջին խաղի ժամանակ մեր դիմաց դրված էին դույլ  և մենք պետք է շերեփի օգնությամբ ջուրը լցնեինք ուրիշ դույլի մեջ: Մենք չափեցինք դույլերի ջուրը եւ մեր թմի ջուրը ավելի շատ էր, իսկ մյուս թիմը արագությամբ էր հաղթել:Եվ խաղացինք 3  խաղ և ամենավերջին խաղը դա պամտամիման էր այտ խաղում ընկեր Անուշը մեզ պետք էր բառ ասեր իսկ մենք պետքե բացատրենք այածդ բառը:Հետո գնացի տուն հերուստացույց նայեցի միքիչ հանգստացա և պարկեսի քնելու:

Եվ այսպես էլ ավարտվեց իմ օրը:

Ոչինչից ավտոմեքենան

Լինում է չի լինում մի մարդ է լինում: Այս մարդը ընդունվում է աշխատանքի: Երբ անցնում է մեկ ամիս, նա ստանում է իր աշխատավարձը: Նա երկար մտածում  և որոշում է  գնել ավտոմեքենա: Նա գնեց ոչնչից ավտոմեքենա և որոշեց քշել այն.նա ուզում էր բացել դուռը, բայց կողպեքը չկար: Նա հարցրեց մարդկանցից, թե ինչպես բացի դուռը, բոլոր մարդիկ ասացին, որ դուռը պետք է ջարդել: Նա ջարդեց դուռը, իսկ այնտեղ ոչ մի բան չկար: Եվ նա հասկացավ,թե ինչու էր կոչվում ոչինչից ավտոմեքենա:

Ճամփորդություն

Մենք  այսօր գնացինք Հրազդանի կիրճ: Մենք երկար ժամանակ քայլեցինք և վերջապես հասանք: Այնտեղ տեսանք Հրազդան գետը, հետո գնացինք խոտերին նստեցինք և հաց կերանք: Հետո մենք խաղացինք գնդակով գործնագործ և այլ խաղեր: Մենք այնտեղ տեսանք, որ գետը շատ կեղտոտ էր, որովետև շատ անքաղաքավարի մարդիկ Հրազդնի գետում շատ-շատ աղբ են թափում և այլ բաներ: Դրա համար էլ այն կեղտոտ է, իսկ այդ կեղտը ջրում է ծառերը, ծաղիկները և խոտերը: Դրա համար էլ մենք երբեք աղբը դրսում չենք գցում, այլ  միայն աղբամանի մեջ:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն 
 
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,  
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց 
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։  
Դյութում են շրթերը վարդե,  
Սրտերը կրակ են ու բոց 
Գիտե՞ք, որ գարուն է արդեն, 
Բոլորը թափվել են փողոց։ 
Բաց

Դյութում-Կախարդել:
2. (փոխաբերական) Գրավել, հրապուրել,հմայել:

Բոց- Հուր, կրակ:

Փորձիր առանձնացնել ասացվածքները և բացատրել իմաստը:

  • Մուկ բռնելու համար, ձի էլ կգողանա:Ձու գողացողը, տունը չեն վառի:
  • Երկաթը գերան չի բերի:Ամեն օր ջուրը տաք-տաք կծեծեն:
  • Ծովն անցնողը, գենտին չի մնա,Տաշած քարը, առվում չի խեղդվի:
  • Սոված կատվի բեռն ինչքան ծանր լինի՝ շուտ-շուտ կգնա:Էշի ձեռքից մուկ չի պրծնի:
  • Օձի ձվից, շունը հավատարիմ է:հավի ճուտ դուրս չի գա, իսկ կատուն գող է:

Մուկ բռնելու համար տունը չեն վառի:
Ձու գողացողը ձի էլ կգողանա:

Երկաթը տաք-տաք կծեծեն:

Ամեն օր ջուրը գերան չի բերի:

Տաշած քարը գետին չի մնա:

Ծովն անցնողը առվում չի ղեղդվի:

Սոված կատվի ձեռքից մուկ չի պրծնի:

Օձի ձվից հավի ճուտ դուրս չի գա:

Շունը հավատարիմ է  իսկ կատուն գող:

 

 

 

 

 

Գարուն մենք քեզ սպասում էինք

Գարուն, արի մենք քեզ շատ ենք կարոտել:Արի  քեզ հետ բեր արևի շողեր, ծիլ, ծաղիկ ու խոտ,

բեր մեր սիրելի մրգերը, և թող արագիլները վերադառնան:

Եվ ամենակարևորը շուտ արի, որպեսզի քեզանից հետո գա մեր սիրելի ամառը:

Ես շատ եմ սիրում ամառը, որովհետև երեխաները լողում են լողավազանում և միայն այդ օրը կարելի է պաղպաղակ ուտել:%d5%a3%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6