Արդյո՞ք մենակությունը նորմա է

Ֆիզիկապես մենակ լինելը հեշտ բան է, միայնակ լինելը բոլորովին այլ հարց է: Սա հասկանալու համար նախ պետք է հասկանալ մենակության և մենակ մնալու տարբերությունը: Մենակ լինել նշանակում է, որ մենք ուրիշի ընկերակցությամբ չենք: Մենք մեկն եք: Բայց մենակությունը կարող է պատահել ցանկացած պահի, ցանկացած վայրում: Մենք կարող ենք միայնակ լինել ամբոխի մեջ, միայնակ ընկերների հետ, միայնակ ընտանիքի հետ: Մենք կարող ենք նույնիսկ միայնակ լինել սիրելիների հետ: Մենակությունը կարող է լինել ամենակործանարար զգացողություններից մեկը, որ կարող են զգալ մարդիկ։ Միայնակ լինելով անձը կարծես կորցնում է իր եսը, զգում դատարկություն, հոգատարության խիստ պակաս։
Շատերը կմտածեն, թե մենակությունը օգտակար հատկանիշ է։ Ըստ ինձ, մենակությունը երբեմն ճիշտ որոշում է երբ մարդը, ով առնչվել է խիստ հոգեբանական ճնշման որոշ ժամանակ մենակության կարիգ ունի, սակայն նա, ով մենակությունը որպես առօրյա զգացմունք է ամփոփում սխալ է։ Թեև մենակության ընդհանուր սահմանումները նկարագրում են այն որպես մենակ կամ մենակության վիճակ, մենակությունը իրականում հոգեվիճակ է: Մենակությունը մարդկանց ստիպում է դատարկ, միայնակ և անցանկալի զգալ: Միայնակ մարդիկ հաճախ ձգտում են մարդկային շփումների, բայց նրանց հոգեվիճակն ավելի է դժվարացնում ուրիշների հետ կապեր հաստատելը:

Ինչպես սովորել կառավարել մեր էմոցիաները

Զգացմունքը ցանկացած տեսակի ուժեղ զգացում է, որը մենք զգում ենք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ: Մյուս կողմից, հոգեվիճակը վերաբերում է որպես զգացում: Դա մեզ կա՛մ հաճույք է պատճառում, կա՛մ անհանգստություն։ Մեր սենսացիան չի առաջանում սթափ վիճակում: Այն սկսվում է մտածելուց, մտքի պատկերներից և ինքնախոսությունից: Այն, ինչին ականատես ենք լինում, լսում կամ զգում ենք ներսում, առաջացնում է մեր զգացմունքները: Մենք կարող ենք տեսնել դրվագներ, որոնք տեղի են ունեցել մեր անցյալում, և դա ազդեցություն է թողնում մեր վրա: Մեր զգացմունքները գերազանցում են մեր ռացիոնալ լինելու կարողությունը:
Հարկավոր է ճանաչել տրամադրությունը այնպես, ինչպես դա տեղի է ունենում: Պետք է ուշադրություն դարձնել և վերահսկել այն: Երբ մենք գիտակից ենք, կարող ենք ընտրություն կատարել կամ դուրս գալ, կամ մնալ դրա հետ: Հակառակ դեպքում այն աննկատ կանցնի ու նորից կհայտնվի։
Ամեն անգամ, երբ մեր մտքում ձևավորվում ենք մտքի պատկերներ, մենք ինչ-որ բան ենք մտածում մեր մարմնի մեջ: Բայց շատ ժամանակ մենք պարզապես չենք կարող նշել, թե որտեղ է այն գտնվում: Մտավոր խաղալ և հետևել, թե ինչ ենք անում ներսում: Մեր կենտրոնական կետը զբաղված է: Մեր զգացողությունը կփոխվի: Մեր ուղեղը կարող է շատ հրաշալի բաներ անել: Կարող ենք նաև զվարճանալ՝ ստեղծելով տարբեր պատկերներ և հնչյուններ՝ անընդհատ ինչ-որ բան կրկնելով մեր գլխում:

«Անձրև» Լևոն Խեչոյան

Անցյալը մարդու կյանքում կարող է շատ մեծ ճակատագրական դեր խաղալ, Մելիքի պատմությունը բացառություն չեր: Ինչքան էլ նրա կինը ուզում էր զերծ պահել նրան տխուր հիշողություններից, խնդիրը շրջանցել նրանց մոտ չստացվեց: Փորձել ապրել քաղաքացու կյանքով, փոխելով կյանքիտ ապրուստը, պարզապես փոխում է խնդրի գույնը: Առարկայի գույնը փոխելով, փոխվում է միայն տեսքը, բայց կատարող ֆունկցիան մնում է նույնը: Պրոբլեմները կուտակելով վաղ թե ուշ բեռի ծանրությունը կտա իր մասին իմանալ: Կանչող ձայնի որը Մելիքի կյանքի վերջին ձայնա դարձավ, գիտեր նյա խոցելի տեղը, իսկ նա գայթակվելով այդ ձայնից, իր ենթագիտակցությանը թույլ տվեց գերվել և նա դարձավ լավ օրինակ, ինչու պետք է միշտ առաջ նայել:

Խոհանոցի  ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին — հայացք, որը նկարագրում է իրավիճակ, որտեղ երիտասարդի խոսքերը մենակ ինքն է հասկանում, կարծես նա իր հետ խոսելիս լինի:

Նա  ծիծաղեց  շփոթված — այդ ժամացույցի պադճառով կարծես նա շեղվել էր, իսկ ցավոտ իրականությունը կարող է դառնալ ծիծաղ, որը միայն տեսքով և անունով է ծիծաղ:

Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել — ունենալով ամեն ինչ, մարդիկ չեն գնագատում դա և միայն կորցնելուց հետո, սկսում են գնահատել:

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Երբ տունը նրան սպասող է եղել, իսկ տունը այն տեղն է որտեղ քեզ սպասում են, երիտասարդի համար դա սովորական երևույթեր: Կորցնելով ամեն ինչ, ձեռքում մնացած ժամի մեջ նա կարող էր դրախտ տեսնել:

«Շունն ու սրվակը» Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա՜հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Առաջադրանքներ

Ա. Դո՛ւրս գրեք քնարական հերոսի արած ընդհանրացումը: Ո՞րն է նրա փոխաբերական իմաստը:

Մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ:

Հասարակության միջով չանցած երևույթ կարող է առաջացնել շբոթանք կամ վախ:

Բ. Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ: Հիմնավորե՛ք:

մեծամասնություն ասվածը կարող է դառնալ հոմանիշ (վախ) բառի համար, ունենալով հասարակությունից տարբերվող մտածելակերպ, մարդիկ կարող են քեզ չնդունել, մտածելով, որ դու սխալ ես մտածում: Բայց ինչի՞ արդյունքում, մեծամասնության կարծիքը կարող է սխալ լինել, բայց շատերը դա աջակցում են, կարծես ստիպելով ուրիշներին ընդունել նրանց մտածելակերպը:

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Առաջադրանքներ

Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանում հետևել էր պատվիրաններին, որովհետև․

  • ինքը դա էր ճիշտ համարում
  • այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր
  • այդպիսի կյանը նրան հաճույք էր պատճառում
  • չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել

Բ․Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի
 ասլիքը։

կյանքը իմաստ ձևավորվում է պատճառներով, ապրել պատվիրաններով միայն երկնքում ներողամիտություն ստանալու համար, անիմաստ է: Չնայած նրան, որ ես սենց բաների չեն հավատում, ապրել ինչ որ սահմանափակումներով ես չեմ ուզի, իհարկե եթե խոսքը չի գնում անմարդկային քայլերի մասին:

Երկիր  Նաիրի Եղ. Չարենց (հատված)


Ա)  Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը հին է — փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ.  ժամանակակից  լեզվով  այդպիսի  քաղաքներին  ասում  են  -գավառական  հետամնաց  քաղաք:
  • քաղաքը եվրոպական չէ — ամեն  անգամ  այդ  շինության  մոտից  անցնելիս  ասում  է  ինքնիրեն  կամ,  եթե  խոսակիցներ  է  ունենում  -նրանց.  «Ուրի՛շ  բան  ենք  մենք,  ուրիշ  -եվրոպացիք
  • գավառական հետամնաց քաղաք է — գավառական  հետամնաց  քաղաք:
  • քաղաքը նաև կարելի է նոր համարել — Այդ  նոր  տներից  ու  խանութներից  մի  քանիսը  նույնիսկ  թիթեղե  կարմիր  կամ  կանաչագույն  կտուրներ  ունեն  —  մի  հանգամանք,  որ  քսաներորդ  դարից  է  գալիս  -և,  որպես  այդպիսին,  նոր  է  և  միանգամայն  ուշագրավ:
  • քաղաքն ունի հրաշալիքներ — Բայց  քաղաքը,  բացի  այդ  հինգհարկանի  հրաշք-շինությունից,  ուներ  մի  շարք  տեղական  հրաշալիքներ,  որոնցով  դժբախտաբար  չէր  հետաքրքրվում  պ.  Դրաստամատյանը:

           

Բ) Բնութագրե՛ք Մարուքե Դրաստամատյանին։ Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքն այս հերոսի նկատմամբ

Մարուքեն ուսուցիչ էր, որը ժողովրդին համարում էր հետամնաց սակայն քաղաքը նրան զարմացնում էր:

Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի


Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանքներ

Ա ․Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը. — Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները

Պետությունը ստեծել էր միջոց, ինչի շնորհիվ մարդիկ իրականությունից դուրս էին մնում, նրանց կարելի էր կառավարել քանի դեռ նրանք ինքնահիպնոզված էին

  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին — ստեղծելով արհեստական երջանկություն և
  • ինքնահիպնոզ
  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը — զրկելով նրանց զգայունությունը
  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա — տալով պայմաններ ինչից մարդիկ չեն ուզում հրաժարվել
  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը — իշխանությունը փոխել էր մարդկանց գիտակտությունը իր ուզած ձևով

Բ․ Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ: — Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:

քանի դեռ մարդիկ չէին գտնում նրանց երջանկությունը, ունենալով պռոբլեմներ և դժվարություններ ներքին աշխարհում, նրանց առանջնացրեցին աշխարի իրական գույներից

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր. — երևակայում են, որ աշխարհը իրենց շուրջ է պտտվում

գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով — գեղեցկությունը ամեն մեկի համար տարբեր իմաստ ունի, ինչքան մարդ ավելի լավատես է այնքան գեղեցկություն կտեսնի

 տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը — կորցնելով զգոնությունը, տարվելով աշխարհի գույներով լի կողմին, վտանգի դեմ կկորցնես ողջախոհությունը

 եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում — ինքնավստահ և երբեմն միամիտ մտածելակերպով

վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է — հույս դնելով ուրիշների վրա և ստեղծել մտքեր քո երևեակայությունից, տեսնելով աշխարը դիմացից չիմանլով հետըում ինչ է կատարվում


Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք: կերպար որը հակասումը նրա իդեալները, ոչնչացնելով նրա երևակայությունը

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

ինտելեգենտ մարդը նա է, ով կարողանում է տիրապետել էմոցյաներին

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

այտ ունակությունը գալիս է փորձից, մարդկանց հետ շբվելիս

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

ինչ որ մասով համաձայն եմ, այն առումում որ ինտելիգենտ մարդը գիրգ կարդացողը չէ

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

(զարգացրեք ձեր գիտակտությունը) որ կարողանալ տիրապետել ճիշտ քայլերին