Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով: Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ: Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում: Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում: Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին: Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան Թուրքիայի թուլացումը: Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում:

Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի;Հայ ազատագրական պայքարի կարկառու գործիչներից Իսրայել Օրին ծնվել է Սյունյաց աշխարհում 1659 թվականին:Նրա մասին հիշատակություններ կան արդեն 1677 թվականից, երբ նա 18 տարեկան էր, իր հոր՝ Մելիք Իսրայելի հետ մասնակցում է Հակոբ Ջուղայեցու կազմակերպած գաղտնի ժողովին, որը տեղի է ունենում Ս. Էջմիածնում:Ժողովի գլխավոր օրահարցը Հայաստանի եւ հայության ազատագրության նպատակով քրիստոնեա երկրների պաշտոնապես դիմում ներկայացնելու առաջարկն էր: Այսպես 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու առաջնորդությամբ պատվիրակությունը հասնում է Կ.Պոլիս: Հակոբ Ջուղայեցու անակնկա մահվամբ պատվիրակությունը չի հասնում Եվրոպա, եւ պատվիրակությունը ետ է գալիս: Խմբից առանձնանում եւ ճամփան շարունակում է 20-ամյա Իսրայել Օրին: