Սեպտեմբերից դեկտեմբեր. հաշվետվություն

Բարև ձեզ: Այսօր ես ձեզ կպատմեմ սեպտեմբերից դեկտեմբեր արած իմ նախագծերի և առաջադրանքների մասին: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր հետաքրքիր բաներ եմ սովորել. անցել եմ գրող Վիլյամ Սարոյանի, Համո Սահյանի, Կոմիտասի, Զահրատի և այլ գրող-բանաստեղծների ստեղծագործություններից, սովորել եմ շատ գեղեցիկ բանաստեղծություններ  անգիրներ.  սովորել եմ սիրով և  հաճույքով:Մեր դպրոցում անցկացրել ենք անչափ գեղեցիկ միջոցառումներ ՙՙ Վահագնի ծնունդը՚՚  , ՙ ՙ Արտաշես և Սաթենիկ՚ ՚ , ՙ ՙ Սասունցի Դավիթ ՚ ՚ և այլ ստեղծագործությունների հիման  վրա:

 Մենք գնացել ենք շատ ճամփորդությունների. Կոշ, Արատես,Էջմիածին ,այցելել ենք թանգարաններ և այլուր: Շատ հետաքրքիր էր գինու հնեցման արարողությունը,ընթացքն ու համտեսումը: https://wordpress.com/read/feeds/52990172/posts/2039209240 https://wordpress.com/read/blogs/116223932/posts/1889

 Բացի մայրենի առարկայից  շատ եմ սիրում մաթեմատիկան ես միշտ շատ լավ եմ կատարում վարժությունները, հաճախ ավարտում  եմ առաջինը:

 Ես մասնակցել եմ նաև  Երևան 2800  նախագծին,պատրաստել ֆոտոպատում իմ շատ սիրելի մայրաքաղաքի մասին:

Оставьте комментарий