Կախարդական գիշեր

Ես այս տարի շատ եմ սպասել Նոր տարվան: Նոր տարուն մնացել  էր մեկ ամիս և ես անհամբեր սպասում էի: Երբ եկավ Նոր տարին, ես ուրախացա և իմ նամակը Ձմեռ Պապիկին դրեցի տոնածառի տակ: Ես սպասում էի, բայց Ձմեռ Պապիկը չկար: Ես արդեն սկսում էի մտածել, որ այս տարի Ձմեռ Պապիկը չի գալու: Ես գնացի և մայրիկիս ասացի այդ մասին,իսկ մայրիկս ասաց, որ ես պետք է քնեմ,որ առավոտյան   տոնածառի տակ գտնեմ իմ նվերները: Ես գնացի և քնեցի: Առավոտյան արթնացա  և իսկապես  տեսա իմ նվերները տոնածառի տակ և շատ ուրախացա: Այնտեղ կար նաև մի նամակ, ես վերցրեցի և կարդացի: Այնտեղ գրված էր, որ միշտ պետք է  հավատալ կախարդական գիշերներին:

s.png