1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

826 թ-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ: Աբբաս Միրզան 60-հզ-անոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Ղարաբաղ՝ Թիֆլիս արշավելու նպատակով: Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել են Շուշիի բերդը: Ռուսական կայազորը և բերդում ապաստանած հայերը, գնդապետ Իվան Ռեուտի հրամանատարությամբ, դիմել են ինքնապաշտպանության: Գեներալ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՜ք մինչև վերջին մարդը: Հայերին զինե՜ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՜ք մեզ»: Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմական պլանները: Սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովը Շամքորի մոտ 2-հզ-անոց զորաջոկատով պարտության է մատնել Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հզ-անոց ռուսական զորամասը ջախջախել է Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակը և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ: 1827 թ-ի մարտին Երմոլովին փոխարինել է Իվան Պասկևիչը: Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ կամավորական գնդերը, գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ, Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը: Մայիսի 13-ին ռուսական գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել Էջմիածին: Գեներալ Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխավոր ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը: Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Ա. Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիային հանգստի տարել Արագածի լանջերը: Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուսական բանակին և պաշարել Էջմիածինը: Ա. Կրասովսկին շտապել է օգնության: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի հետ ճակատամարտում հաղթել են ռուսները: 

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 , ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Оставьте комментарий