ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Անկախության հռչակումից հետո սկսվեց ԼՂՀ իշխանության մարմինների ձևավորումը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը ԼՂՀ գերագույն խոհուրդն էր (հետո ՝ Ազգային ժողով)։ 1992թ. հունվարի 8-ին Ղարաբաղի Գերագուրն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Բարձրագույն գործադիր մարմինը ԼՂՀ նախարարների խորհուրդն էր (հետագայում ՝ կառավարություն)։ ԼՂՀ առաջին վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ ՀՀ օրինակով ձևավորվեց ԼՂհ դատական համակարգը։ Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դրոշն ուղղանկյունաձև է ՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Դրոշի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ ճատվածում։ ԼՂՀ հռչակումը, պետական իշխանության ձևավորումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Արցախյան շարժման հետագա հաջողությունների և պատերազմական գործողություններին վերջ տալու։ 1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը ադրբենջացիների ռազմական հենակետներից մեկն էր։ Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։ Մայրաքաղաքը կատվածահար վիճակում էր։ Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում։ Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ ֆջգաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ ազատագրեցին Շուշին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992թ. մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը։ Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992թ. ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա։ 1993թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները։ Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը։ Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանակամ ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Ազդամի շրջանների ազատագրումը։ Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։

Оставьте комментарий