Հայկական հարցը փարիզի վեհաժողովում

ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրը Հայկական հարցի լուծումն է՝ Թուրքիայի արևմտահայ նահանգները միացնել ՀՀ-ին, և ստեղծել Միացյալ անկախ Հայաստան։

1919թ. բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի երկրները հաշտության պայմանագիր կնքեցին Քառյակ միության երկրների հետ։

Հայերի շահերը պաշտպանելու համար Փարիզ մեկնեց Հայաստանի պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ 1912թ․ գործում էր Հայ ազգային պատվիրակություն Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։

1919թ․ փետրվարին երկու պատվիրակությունները կոնֆերանսին ներկայացրեցին հայկական պահանջների մի հուշագիր։

1919թ․ Հայաստանի կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ՝ Ուիլյամ Հասկելը։ ԱՄՆ-ի սենատը, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը։

Սևրի պայմանագիր

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։

Պայմանագրի այս երեք հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Դրանք են՝

  • Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես ազատ և անկախ պետություն։
  • Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու պետությունների միջև սահմանազատումը թողեցին ԱՄՆ-ի վրա։
  • Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն կորոշվեն պետությունների ընդհանուր համաձայնությամբ

Սակայն իրադարձությունները աննպաստ ընթացան, որովհետև Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։

Оставьте комментарий