Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Հայաստանի տարածքային պահանջները։

Հայ Բոլրշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների արդարացի լուծման հարցում։

Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությեւնների վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով՝Կիրովի և երեք հանրապետությունների մասնակցությամբ։

Տարածքային տարաձայնությունների լոիծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկադի կուսակցական ղեկավար մարմ ՌԿԿ կովկասյան բյուրոյում։

Ալ․ Բեկզադյանը առաջարկեց Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղը, սակայն Վաստանը և Ադրբեջանը դեմ էին, համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցում և հարցը տեղափոխվեց ՌԿԿ Կովկասյան բյուրո։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։

Ռուսաստանը ստանձնել էր Հայ-թւորքական հարաբերությունների կարգավորումը։Թուրքիան ամեն կերպ փորձում էր Ռուսաստանին ստիել իր օգտին գործել, ստանձնելով անցնել Անտանտի կողմը։Եվ Ռուսաստանը հժհայկական հողերը նվիրաբերեց Թուրքիաին իր հետ հարաբերությունները չփչացնելու համար։Ինչպես ասել էին լենինը և հետագայում Ստալինը կարսը և մյուս տարածքների համար չարժի կռվել Թուրքիայի հետ։

1921թ․ մարտին Մոսկվայի բանակցությունները ավարտվեցին եղբայրության պայմանագրի ստորագրումով, որով Թուրքիային նվիրաբերվեցին Կարսի և Սուրմալուի հայկական գավառները,վրացական Բաթումի փոխանակությամբ, որը անցավ վրաստանում։

Իսկ Նախիջևանի մարզը անցավ Ադրբեջանի խնամակալության տակ։

Այսպիսով Մոսկվայի պայմանագրով Հայաստանը մնաց 29000քառակուսի կիլոմետր, այն դեպքում, որ մինջև թուրք-հայկական պատերազմը նրա տարածքը 60000քառակուսի կիլոմետր էր։

1921թ․ սեպտեմբերի վեցին տեղի ունեցան կարսի բանակցությունները որին արդեն մասնակցեցին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Հայերը փորձեցին հետ վերադարձնել՝Անին, Նախիջևանի հովանավորությունը։

Հայկական կողմի պահանջները չքննարկվեցին։

Փաստորեն Հայաստանին պարտավորեցրեցին ընդունել ողերի կորուստը։

Լոռու և Ջավախքի խնդիրները

Մենշևիկյան իշխանությունները հաստատվել էին Լոռիում և ուզում էին այն բռնակցել վրաստանին։

1921թ․ փետրվարի տասնմեկին Հովսեփ Լազյանի ղեկավարությամբ ապստամբություն տեղի ունեցավ, որի արդյունքում ազատագրվեց Լոռին և միացավ Խորհրդային Հայաստանին։Այդ նույն ժամանակ խորհրդայնացվեց նաև Վրաստանը։ Եվ մյուս վիճելի քաղաքը՝Ախլքալաքը մնաց Վրաստանի կազմում։

Նախիջևանի հիմնախնդիրը

Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի տարածքը անցավ Ադրբեջանին, այնտեղ իշխանությունը նվաճած Թաթար խաները սկսեցին հայաթափել տարածքը և հաջորդ տարիների ընդացքում հայերի թիվը այդ տարածքներում սկսեց նվազել, այժմ այն լրիվ հայաթափված է։

Զանգեզուրի հերոսամարտը

Գարեգին Նժդեհը գլխավորում էր Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։, նա ցանկանում էր, որ Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։

Գարերին Նժդեհը Զանգեզուրը նշանակեց անկախ պետություն։

Խորհրդային ուժերը դուրս եկան Գարեգին Նժդեհի դեմ, պարտության մատնեցին նրան, որի հետևանքով Գարեգին նժդեհը լքեց Հայաստանը, սակայն Գարեգին Նժդեհի ղած պայքարի շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի կազմում։

Արցախյան հիմնախնդիրը։

1921թ․ հուլիսի չորսի նիստում որոշում կայացվեց, որ Լեռնային Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, քանի որ դրա Էթնիկական բնակչության 95%-ը Հայ են։Սակայն հաջորդ օրը հուլիսի հինգին, Ստալինի միջամտությամբ որոշվեց Ղարաբաղը թողնել որպես ինքնավար մարզ Ադրբեջանի սահմաններում։

Կնքվեց նաև հայ-վրացական պայմանագիրը նոյեմբերին, որով Ախլքալաքը մտավ Վրաստանի կազմի մեջ, իսկ Լոռին մնաց Հայաստանի կազմի մեջ։

Оставьте комментарий