Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մայր Եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, որ գտնվում է Օշականում, Արագածոտնի մարզ։

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։ 1875-79 թվականներին Գևորգ IV կաթողիկոսը հին մատուռի վայրում բազիլիկ տիպի նոր եկեղեցի է կառուցում։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (433)` ուղղանկյուն թաղածածկ խուց` արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն), իսկ արևելյան կողմին կից 1884թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է։ Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով։ 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից

Օշականի եկեղեցու ընդհանուր տեսքը.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն ՀայաստանՕշականԱրագածոտնի մարզՀՀ
Թեմ Արագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ Կանգուն,գեղեցիկ եկեղեցի է,որը այժմ Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է
Առաջնորդ Մկրտիչ արքպ. Պռոշյան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Գմբեթավոր դահլիճ
Կառուցման սկիզբ 1875
Կառուցման ավարտ 1879
Հիմնադրված 5-րդ դար
Առաջին հիշատակում 5-րդ դար
Գմբեթ 1
Շինանյութ տուֆ
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)ը գտնվում է Հայաստանում

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)
Կոորդինատներ40°15′ հս․ լ. 44°18′ ավ. ե.

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մայր Եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, որ գտնվում է Օշականում, Արագածոտնի մարզ։

 

 

«Գետը համայնքում» ուսումնական ճամփորդության նախագիծ

kasakh-ashtarak

Երևան-Օշական

«Գետը համայնքում» նախագծի շրջանակում փնջային հավաք  Ամբերդ գետի ավազանի` Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի,«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Հարավային և Հյուսիսային դպրոցների մասնակցությամբ:

Ամբերդ

Երկարություն 36 կմ
Ջրի ծախս 1,05 մ3
Ջրահոսք
Ակունք Արագած
 · Բարձրություն 3700 մ
Գետաբերան Քասաղ
Տեղակայում
Երկիր  Հայաստան
Երկրամաս Արագածոտնի մարզ

Ամբերդ (Ամպերտ, Ամպուր), գետ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի հարավային լանջից՝ 3700 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 141 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև։

Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Տարեկան միջին ծախսը՝ 1,05 մ³/վ է։ Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանքային ջրերի ելքեր։

Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ բարձրության վրա) գտնվում է հայկական` Ամբերդ միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։

Ամբերդ գետը հոսում է Արագածոտն մարզի Ոսկեհատ  բնակավայրով ևս, կարծես բաժանող սահման լինի Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի միջև, գետի վրա կառուցված է կամուրջ:

Գետի էկոլոգիական վիճակը բարվոք վիճակում չէ, քանի որ այստեղ կուտակված են կենցաղային թափոնների հսկայական կույտեր: Նշեմ այն փաստը, որ գետի մաքրման համար նախաձեռնվել և իրականացվել են մի շարք աշխատանքներ, բայց, ցավոք, դրանք դեռ բավական չեն գետի լիարժեք մաքրման համար:Նպատակահարմար է նախագիծն իրականացնել այս սեզոնին այն պատճառով, որ գետը ցամաքած վիճակում է և նպաստավոր է մաքրել անգամ ջրածածկ հատվածները:

Նախագծի պատասխանատուներ`  Երկարացված օրվա կազմակերպիչներ`Կիմա Ստեփանյան , Սիդոնյա Վիրաբյան

Նախագծի մասնակիցներ` Հյուսիսային եւ Հարավային դպրոցների 4-րդ եւ 5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ:

 Վայրը`Արագածոտնի մարզ, գյուղ` Օշական, Ոսկեհատ:

Օրը` 17.10.2017

Մեկնում`12:00 Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Մայր դպրոցից երթուղայիններով ուղևորություն դեպի Արագածոտն մարզ, գյուղ` Օշական:

Նախագծի նպատակն է ծանոթանալ Ամբերդ գետի հետ, վեր հանել առկա էկոլոգիական խնդիրները, կատարել բնապահպանական աշխատանքներ և ծանոթանալ բնակավայրում առկա պատմամշակութային կոթողների հետ:Սովորողների մեջ արթնացել բնության հանդեպ սերն ու հարգանքը և կարևորել էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Կարևորել միասնական և համագործակցային աշխատանքների էությունն ու վերջիններիս արդյունքները:

Նախագծի խնդիրներն են ` առկա բնապապանական հիմնախնդիրների վեր հանումից հետո տալ այդ խնդիրների հնարավոր լուծումները, ապա փորձել գործնականում կիրառել խնդիրների լուծման ուղիները:

Նախագծի շրջանակներում իրականացնել

Նախապատրաստական աշխատանքներ`Արագածոտնի մարզ, գյուղ Ոսկեհատ: Իրականացնում են Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սաներն ու աշխարհագրության  ուսուցչուհի`Կ.Ստեփանյանը:

 

Առաջին կանգառ`  Օշական գյուղ`«Տառերի պուրակ» , երգի կատարում` 12:40- 13:00

Երկրորդ կանգառ ` Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց, համագործակցող սովորողների ծանոթացում` 13:15- 13:40

Երրորդ կանգառ ` Ոսկեհատի Սուրբ Սարգիս վանք, որն այժմ ծառայում է որպես  եկեղեցի, Թամզարա  պարերգի կատարում եկեղեցու բակում:  13:50- 14:20

Ամբերդ գետի ափ — գետի ուսումնասիրում և բնապահպանական աշխատանքների իրականացում: 14:30-15:20

Վերադարձ` 15:30